Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Արևելյան Եվրոպան գտել է «Հարավային հոսքի» այլընտրանքային տարբերակ

Արևելյան Եվրոպան գտել է «Հարավային հոսքի» այլընտրանքային տարբերակ
09.03.2015 | 13:05

Սլովակիան, Հունգարիան, Ռումինիան և Բուլղարիան համաձայնեցրել են Eastring գազատարի կառուցման հուշագրի դրույթները: 2014-ի նոյեմբերին Eastring գազատարն առաջարկվել էր որպես այլընտրանքային տարբերակ ռուսական «Հարավային հոսքին»: Aktuality սլովակյան պարբերականին Eastring նախագծի մամլո քարտուղար Վահրամ Չուգուրյանը տեղակացրել էր, որ ապագա փաստաթղթի հիմնական կետերն արդեն համաձայնեցվել են և կստորագրվի առաջիկայում: Eastring գազատարի ծրագիրը ներկայացվել է 2014-ի նոյեմբերին` դեռևս Ռուսաստանի` «Հարավային հոսքից» հրաժարվելուց առաջ: Eastring նոր խողովակաշարը ունիվերսալ է լինելու. գազային մատակարարումների աղբյուր կլինեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Իրաքը, Իրանը: Գազատարը կմիացնի Արևմտյան Եվրոպան, Արևելյան Եվրոպան և Բալկանները: Գազատարի հզորությունը տարեկան կկազմի 20-40 մլրդ խորանարդ մետր գազ: Խողովակաշարի երկարությունը կհասնի 744-1015 կմ-ի` կախված ծրագրի իրագործումից:

Դիտվել է՝ 921

Մեկնաբանություններ